00:00:00

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է օրական 23.7 հազարով

16:10, 17 հունիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում աճել է 23.7 հազարով, մահացել է ավելի քան 830 մարդ, հայտնում  է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում բժիշկները կորոնավիրուսով վարակման 23.705 եւ մահվան 836 նոր դեպք են գրանցել: Մեկ օր առաջ այդ ցուցանիշները համապատասխանաբար 19 968 եւ 395 էին: Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ով վարակման 2.137.731 դեպք, մահացել է ավելի քան 116 հազար մարդ: Հաղորդվում է, որ առողջացել է ավելի քան 583 հազար մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, Հոփքինսի համալսարանի տվյալներով, գերազանցում է 8.1 միլիոնը, մահացել է COVID-19-ով վարակված ավելի քան 444 հազար հիվանդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր