Քննիչ հանձնաժողովում կորոնավիրուսի կանխարգելման, դրա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր հարցերը՝սոցիալական, տնտեսական, առողջապահական, քաղաքական դավադրական, տեղեկատվական, իրավունքների սահմանափակման, բոլոր հարցերը քննարկման առարկա են: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողովւմ պետք է քննվեն նաեւ թեմայի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու հետ կապված հարցերը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում փաստին, որ կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է գալիս մի ուժ, որի պատգամավորը, այդ թվում խմբակցության ղեկավարը հրաժարվում են դիմակ կրել, Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ուժ սահմանադրական իրավունք ունի նման նախաձեռնությամբ հանդես գալուն: Ինչ վերաբերում է դիմակ կրել-չկրելուն, որքան ես գիտեմ, պարոն Պետրոսյանն ասել է, որ առողջական խնդիր ունի: Ես ինքս էլ լուսարձակների ներքո դիմակով խեղդվում եմ եւ որտեղ հնարավոր է առանց դիմակի խոսել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից»: