00:00:00

Կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

15:19, 17 հունիս 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը  կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։ Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք եւ սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը եւ այլն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր