00:00:00

ՔԿՀ-ի 33 աշխատակցի եւ 1 դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել

14:20, 17 հունիս 2020

Երեկվա՝ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի աշխատակիցների (ծառայողների) շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք հայտնաբերվել եւ հաստատվել է 33 անձանց մոտ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նավիկյանը հայտնեց, որ 33 աշխատակիցներից 19-ն արդեն իսկ ապաքինվել եւ վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում առկա է նման հիվանդությամբ 1 դատապարտյալ («Կոշ» ՔԿՀ), որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան կենտրոն», «Կոշ», «Սեւան», «Աբովյան», «Հրազդան», «Արմավիր» ՔԿՀ-ներում։ Ստացվում է, որ Հայաստանի 12 ՔԿՀ-ներից ութում եղել են վարակակիրներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր