00:00:00

Եթե չեք կարողանում այդ հարցը լուծել, ուրեմն համայնքապետն իր տեղում չէ. Շիրակի մարզպետը՝ բողոքի ակցիայի մասնակիցներին

14:12, 17 հունիս 2020

Ախուրյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Բասեն համայնքի բնակիչներն այսօր՝ հունիսի 17-ին, բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի մոտ: Նրանք պահանջում էին, որ իրենց հետ հանդիպի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Բնակիչներն ուզում են, որ իրենց հնարավորություն տան լիարժեք օգտագործել իրենց համայնքին պատկանող հողերը, որոնք նաև համարում են իրենց անասուների համար արոտավայրեր: Այսինքն ցանկանում են, որ հողերը մնան իրենց, կարողանան դրան վարձակալեն և օգտագործեն: Ակցիայի ընթացքում համայնքի բնակիչների հետ հանդիպեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը, նա հանձնարարեց, հստակ ձեւակերպել իրենց պահանջները և ներկայացնել մարզպետարան: Նա ընդգծեց, որ հողերը հարցը պետք է որոշեն համայնքապետն ու ավագանին, եթե չեն կարողանում որոշել, ուրեմն համայնքապետը տեղում չէ: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ կա եւս մեկ խնդիր՝ խոսքը 7 համայնքները խոշորացնելու մասին է: Սրա հետ կապված մարզպետն ասաց, որ հիմա կառավարությունում քննարկումներ են գնում որ համայնքների իրավունք տալ իրականացնել տեղական հանրաքվե եւ որոշել՝ ուզո՞ւմ են մնալ խոշորացված համայնքում, թե ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր