00:00:00

Կեսգիշերին հեռուստատեսությամբ Հայաստանի ազգային օրհներգը հեռարձակելու պահանջը պետք է հանվի. ՀՌԱՀ

13:50, 17 հունիս 2020

Կեսգիշերին հեռուստատեսությամբ Հայաստանի ազգային օրհներգը հեռարձակելու պահանջը պետք է հանվի: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին: Պատգամավորը, մասնավորապես, ասաց, որ որոշ հեռուստաընկերություններ խախտում են 24:00-ին օրհներգի հեռարձակման նորմը: Նրանք, ըստ խորհրդարանականի, հաճախ հեռարձակում են նաեւ օրհներգի աղավաղված տարբերակը: Հակոբյանը, իր հերթին, նշեց, որ իրենք գրավոր տեղեկացնում են՝ թե հիմնի որ տարբերակը պետք է հեռարձակվի, չնայած գործող օրենսդրության հետ կապված ՀՌԱՀ-ը չի կարող այդպիսի հեռուստաալիքներին պատասխանատվության ենթարկել, քանի որ որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: «Նրանք դրա իրավունքն ունեն, քանի որ դրա համար պատիժ չի նախատեսվում: Պետք է լինեն նորմեր, որպեսզի հեռուստաալիքները համապատասխանեն դրանց»,- ասաց ՀՌԱՀ նախագահը, ով լիովին ընդունելի է համարում հիմնի հեռարձակումը հեռուստաալիքների աշխատանքի սկզբում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր