00:00:00

Որոնք են հանրային սննդի կազմակերպությունների համար սահմանված հիմնական կանոնները

13:39, 17 հունիս 2020

Կառավարությունը ներկայացրել է, թե որոնք են Կորոնավիրուսով (covid 19) պայմանավորված հանրային սննդի կազմակերպությունների համար սահմանված հիմնական կանոնները: Դրանք ներկայացնում ենք ստորեւ. «Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը եւ բերանը: Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ: Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում: Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել եւ հայտնել ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին: Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի եւ զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝ ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ, դիմակների եւ ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ: Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում: Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջեւ պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն: Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի: Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը: Արգելվում է նարգիլեի օգտագործումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր