00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին` Ազգային տոնի առթիվ

13:00, 17 հունիս 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին` երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր