00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

12:03, 17 հունիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտման և համագործակցության զարգացման համար։ Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր