00:00:00

Մատչելի դեղամիջոց կորոնավիրուսի դեմ

11:06, 17 հունիս 2020

Կորոնավիրուսի բուժման հարցում կարևոր առաջընթաց է արձանագրվել․ Օքսֆորդի համալսարանում փորձարկումները հաստատել են, որ «դեքսամետազոն» ոչ թանկ դեղամիջոցը նվազեցնում է մահվան ռիսկը։ Գիտնականների հաշվարկներով՝ այդ բավական մատչելի դեղամիջոցի կիրառումը կարող է 33 %-ով նվազեցնել թոքերի արհեստական օդափոխության սարքերի անհրաժեշտություն ունեցող հիվանդների մահացության ռիսկը։ Դեղամիջոցի կլինիկական փորձարկումներն անցել են 6 հազար հոգու մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ «դեքսամետազոնը» արդեն մոտ ժամանակներս կարող է ստանդարտ դեղամիջոց դառնալ Covid-19-ով հիվանդների համար և փրկել հազարավոր կյանքեր։ Փոխանցում է BBC-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր