ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Նովո Օգարևոյի նստավայրում կորոնավիրուսից պաշտպանվելու համար հատուկ թունել են տեղադրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
Թունելը նախատեսված է ախտահանման համար։ Դրա միջով անցնող յուրաքանչյուր ոք հայտնվում է «նուրբ ջրային մառախուղի» մեջ, որն ախտահանող լուծույթով ծածկում է հագուստն ու մարմնի բաց հատվածները։
Թունելի կադրերը, որոնք հրապարակել է գործակալությունը, ցույց են տալիս, թե ինչպես են թունելի միջով անցնող մարդիկ ախտահանվում՝ առաստաղից և կողքերից ցայտող ախտահանիչ լուծույթի օգնությամբ։
Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պետության ղեկավարի հետ հանդիպելուց առաջ բոլորը պարտավոր են կորոնավիրուսի թեստ հանձնել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։