AstraZeneca դեղամիջոցներ արտադրող բրիտանական ընկերության COVID-19-ի դեմ հնարավոր պատվաստանյութը օրգանիզմը վարակից կպաշտպանի մոտ մեկ տարի: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն, հաղորդում է Reuters-ը:
Ըստ նրա, ընկերությունն արդեն սկսել է պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա, առաջին փուլը շուտով կավարտվի:
Բրիտանական ընկերության ղեկավարը շեշտել է, որ արդեն հոկտեմբերին AstraZeneca-ն պատրաստ կլինի մատակարարել պատվաստանյութը: