Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել, ընդհակառակը փորձել եմ հասկանալ , թե ինչ՞ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երեւում է)։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն:Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին,որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը,իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին,կսահմանափակվեն այդ բառով,որոնք կատարում են առաջադրանքներ,պատվերներ,ես բարձր եմ պահել հայի եւ ՀՀ դրոշը,այն երկրի դրոշը,որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երեւում։