00:00:00

Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությունների քվերկություններին «Իմ քայլը»-ից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը

03:30, 17 հունիս 2020 Քաղաքականություն

Այսօր Ազգային ժողովում կայացած երկու փակ քվեարկություններին, որոնց արդյունքում ԱԺ-ն նախ համաձայնություն տվեց ԱԺ առաջին ընդդիմադիր ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, այնուհետև՝ նրան կալանավորելու միջնորդությանը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը: Նիստի ընթացքում երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էին, որ քվեարկությանը չեն մասնակցի:
Միջնորդություններին կողմ է քվեարկել 87 պատգամավոր՝ իշխող ուժի 86 պատգամավորներն ու, ենթադրաբար, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սասուն Միքայելյանը չի մասնակցելու Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Միքայելյանի բացակայությանը, հայտարարեց, թե վերջինս առողջական խնդիրներ ունի և ներկա չի եղել նաև ԱԺ նախորդ քառօրյային:
Հիշեցնենք, որ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությունները ԱԺ-ին ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31