00:00:00

Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից․ Լարված իրավիճակ և բախումներ ԱԱԾ-ի դիմաց

22:04, 16 հունիս 2020

ԱԱԾ շենքի դիմաց իրավիճակը բավականի լարված է։ Ոստիկանությունը բռնի ուժով փորձում է հեռացնել հավաքված քաղաքացիներին։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ի թղթակիցը ոստիկանները քաշքշում են նաեւ տեղում իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողներին և օպերատորներին։  Որոշները ստացել են հարվածներ։ Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ԱԱԾ-ում եւ նա դուրս եկավ կառույցի շենքից։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը այսօր Ազգային ժողովի և ԱԱԾ շենքերի մոտից բերման էր ենթարկել 170 քաղաքացի: Նրանք բոլորն էլ այս պահին ազատ են արձակվել: Այսօր ավելի վաղ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է նաև հունիսի 14-ին: նույն օրը Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Ծառուկյանի առանձնատանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր