00:00:00

Վարակի տարածման ամենամեծ աղբյուրը բակերն են, «բիսեդկաներն» ու հարեւանությունը. Նիկոլ Փաշինյան

19:07, 16 հունիս 2020

Մի քանի անգամ եղել է, որ կարանտինին վերադառնալու եզրին ենք եղել, բայց հետո երբ սկսել ենք վերլուծել, հասկացել ենք, որ ամենամեծ պրոբլեմը, տարածման ամենամեծ օջախները հարեւանությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասենք մարդուն չենք թողնում իր տնից գալ Հանրապետության հրապարակ, բայց ամենամեծ աղբյուրը Հանրապետության հրապարակը չի, բակերն են, բիսեդկաներն ու հարեւանությունը: Մի շքամուտքում վարակվում է մի մարդ, շղթայական տարածվում է հարեւանության մեջ: Որովհետեւ մենք սովորություն ունենք գնալ իրար հետ սուրճ խմելու: Լավ սովորություն է, բայց ոչ արտակարգ դրության պայմաններում: Դրա համար միակ լուծումը մարդկանց հետ խոսակցությունն է, չենք կարող ամեն քաղաքացու մոտ դնել ոստիկան: Դրա համար խնդրում եմ՝ առանց դիմակի մարդու հետ ընդհանրապես չհաղորդակցվել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր