00:00:00

ԱԺ-ը Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հավանություն տվեց

18:03, 16 հունիս 2020

Խորհրդարանում ավարտվեց  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությանը համաձայնություն տալու քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ փակ-գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակելով, նշեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 87-ը։ Որեւէ մեկը անվավեր չէր, կողմ է քվեարկել 87-ը։ Դեմ ոչ ոք։ Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հրաժարվել են։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունիզ զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Ավելի վաղ Ազգային ժողովն անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր