00:00:00

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից

16:20, 16 հունիս 2020

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից։ Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների հաշվարկով Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնամխելիությունից։Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 87-ը։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Կողմ քվեարկել է 87-ը։ Նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նշենք, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցել։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կիրակի առավոտյան խուզարկություն իրականացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: Մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր