00:00:00

«Հայաստանում այլևս չկա հեղինակություն, նրանք հավասարվեցին զրոյի». Արամեն՝ Ռոման Ամոյանին բերման ենթարկվելու մասին

16:08, 16 հունիս 2020

«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ», - Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Արամեն՝ անդրադառնալով ոստիկանների կողմից հունահռոմեական ոճի ընբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն: «Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերել հակառակորդներին, այդ թվում՝ նաև թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլևս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի: Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել», - նշել է Արամեն: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մոտակայքից, որտեղ քաղաքացիներն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա են իրականացնում, ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր