00:00:00

«Իմ քայլը» կքվեարկի խղճից և համոզմունքներից դրդված․ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցի

15:35, 16 հունիս 2020

ԱԺ-ում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ փակ քվեարկությունը։ Ինչպես մինչ քվեարկությունը հայտաարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությունն անցկացվելու է ժամը 15:00-16:00-ն: Նա հիշեցրեց, որ քվեաթերթիկում առկա է լինելու «կողմ» և «դեմ» նշում: Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու հարցով փակ, գաղտնի քվեարկությանը։ Իսկ իշխող խմբակցությունը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության համաձայն կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր