00:00:00

Մենք սկսում ենք ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց․ Զոհրաբյանը՝ Դավթյանին

15:29, 16 հունիս 2020

Մենք սկսում ենք ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց, ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր։ Ես գիտեմ, թե դուք ինչ քինախնդիր անձնավորություն եք։ Հիմա ես հաղորդում եմ նեկայացնում հանցագործության մասին, որ երկու տարի շարունակ լսել եք իմ հեռախոսազրույցները։ Ես և իմ գործընկերներն ապացուցելու ենք, որ այն, ինչ դուք այստեղ անում եք, քաղաքական կեղտոտ պատվեր է։ Դուք ընտրել եք ամենավատ տարբերակը, դուք ձեզ ոչնչացրեցիք որպես պրոֆեսիոնալ և մասնագետ և դուք այսօր կատարեցիք Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական պատվեր, ինչպես ժամանակին կատարել եք նախորդ իշխանության քաղաքական պատվերը մեր գործընկեր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մենք սկսում ենք ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ինձ պարբերաբար զանգահարող տարբեր իրավապաշտպաններին, փաստաբաններին, նաեւ Եվրոպական դատարանի հետ աշխատող իմ եվրոպացի գործընկեր փաստաբաններին, որոնք հենց հիմա պատրաստակամություն ոեն ստանձնում ԱԱԾ-ի տարածած իմ մասով այս ծիծաղելի հայտարարության վերաբերալ դառնալ իմ անձնական պաշտպանները։ Ինձ համար կարեւոր է, որ այս իրավական ֆուտուրիստական ֆարսը ձեր եւ ձեր մանուկ ԱԱԾ ղեկավարի հետ միասին հասնի մինչեւ Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե անգամ դա իմ կյանքն արժենա։ Ինչ էլ անեք, ինչ էլ հրապարակեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելուս վերջին շնչով ասելու եմ այն ինչը մտածում եմ»,- ասաց պատգամավորը։ Զոհրաբյանը ԱԺ իր ելույթի ժամանակ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց. «Ձեր մանուկ ԱԱԾ-ի ղեկավարը հայտարարություն է տարածել, որ վերծանվել են Նաիրա Զոհրաբյանի… ենթադրում եմ հեռախոսազրույց է եղել, բայց այսպես լղոզված են գրել, որ ասեն՝ խոսել ես մեկը կողքից լսել է, հետո այդ մարդուն կբերեն, որը կասի՝ այո, տիկին Զոհրաբյան, ես լսեցի, որ դուք ասացիք՝ սենց չի լինի էլի, առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չեն տալիս։           Մեր խմբակցությունում, անկեղծ ասած, պարոն Դավթյան, 2 կարծիք կար, մի մասն ասում էր՝ չէ, պարկեշտ մարդ է, ինքը թույլ չի տա, որ իրեն էսպես կեղտոտ եւ ամբարո ձեւով օգտագործեն։ Դուք ընտրեցիք ամենավատթարագույն տարբերակը։ Մտքներովդ չանցնի, թե կարող եք վախեցնել, դուք մեզ բյուրեղացրիք, այ դրա համար շնորհակալ եմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր