00:00:00

Ասֆալտի վրա քարշ տալու հետեւանքները այս պահին էլ ինձ վրա են. Կարինե Պողոսյան

18:22, 16 հունիս 2020 Քաղաքականություն

Այսօր մեր երկրում տիրում է մեղմ  ասած քաոս` ստեղծված երկրի կառավարումից ` մինչեւ արհեստական  գործերի ստեղծումը եւ քրեական հետապնդումները: Այս մասին այսօր` հունիսի  16-ին, ԱԺ-ում ասաց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: «Մեր իրականությունում առկա բոլոր դժվարությունների եւ բարդությունների, դժգոհությունների հետեւանքի առաջին կրողը եւ պատասխանատուն, իշխող քաղաքական ուժն է  եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ներքաղաքական կյանքում երկփեղկված հասարակություն, թշնամանքով ու ատելությամբ լցված մթնոլորտ, արտաքին քաղաքական բնագավառում Ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, տնտեսական եւ սոցիալական բազում խնդիրներ: Եվ այս ամենի ֆոնին ստեղծվել է մի իրավիճակ, որն ավելի ու ավելի է խորացնում երկրում ստեղծված ճգնաժամը, որը կարծում եմ` ձեռնտու  է ոմանց, իսկ այսօր ժողովուրդը ճանաչում եւ հարգում է այն արժեքները, որոնք ապացուցված են գործնականում: Կա իմաստուն մի խոսք` հարկ չկա տարիները հաշվել, բանը տարիները չեն, այլ գործերը, դրանք պետք է հաշվել»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ ինքը հասկացել է, որ մենք ժողովրդավարության հետ լուրջ խնդիրներ ունենք այս երկրում.  «Կարելի է արդյոք ժողովրդավար համարել այն երկիրը, որտեղ ոստիկանները ուժ են գործադրում պատգամավորի հանդեպ եւ կին պատգամավորներին ասֆալտի վրայով քարշ տալիս, եւ ասֆալտի վրա եղած հետեւանքները այս պահին էլ ինձ վրա են: Եւ բազմաթիվ քաղաքացիներ հարց էին տալի, թե ուր է պատրաստվում դիմել կին պատգամավորը վնասվաքծներ ստանալուց հետո, ես չունեմ այդ հարցի պատասխանը: Ու այս ամենը ինչի համար, որ կիրակի առավոտյան հանրապետությունով լուրեր տարածվեցին, որ ԱԱԾ-ն պարոն Ծառուկյանի տանն է, եւ հետո նա տեղափոխվելու է ԱԱԾ ու փաստորեն ստացվում է, որ ՀՀ հպարտ քաղաքացին իրավունք չունի աջակցի պարոն Ծառուկյանին, ոչ միայն քաղաքացին, այլեւ նրա ղեկավարած կուսակցության անդամներն ու պատգամավորները, քանի որ բերման են ենթարկվում, երկրում տիրում է քաղաքական տեռոր, այն ինչ-որ տեղի է ունենում այս դահլիճում ոչ մի կերպ չի կարելի իրավական համարել: Ես կոչ եմ անում «Իմ քայլ»-ի բոլոր պատգամավորներին, գլխավոր դատախազին, զերծ մնալ անօրինական գործողություններից, զերծ մնացեք ապօրինություններից, քանի որ փլուզումից հետո ձեր պատասխանատվությունը ավելի մեծ է լինելու: Սիրելի գործընկերներ, ավելի լավ է կույր լինել աչոք, քան` մտոք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր