00:00:00

ԱԱԾ-ականները հենց ԱԺ բակից տարան Գագիկ Ծառուկյանին(տեսանյութ)

12:58, 16 հունիս 2020

Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԺ դահլիճից` հայտարարելով, որ ինքը հիմա գնում է ԱԱԾ` հարցաքննության: Նա ոտքով քայլեց դեպի իր մեքենան, սակայն այդ պահին նրան մոտեցան ԱԱԾ աշխատակիցները և տեղեկացրին, որ Ծառուկյանը պետք է իրենց հետ գա: Նշենք, որ խորհրդարանը դեռ իր համաձայնությունը չի տվել, որ կալանավորեն Գագիկ Ծառուկյանին, այսինքն` նա այս պահին դեռ անձեռնմխելի է, սակայն դա չխանգարեց ԱԱԾ աշխատակիցներին, որ մտնեն ԱԺ տարածք և տանեն Ծառուկյանին: Ի դեպ, նրանք ցանկանում էին Ծառուկյանին նստեցնել իրենց մեքենան, սակայն Ծառուկյանը համոզեց, որ գոնե ինքը ԱԱԾ գա իր մեքենայով: ԱԱԾ պաշտոնյան, որը չներկայացավ այդպես էլ, նստեց Ծառուկյանի կողքը, երևի որ հանկարծ իր սեփական մեքենայից որևէ տեղ չփախչեր «հանցագործը»: Ի դեպ, ԱԺ շենքը լի էր դրսից ժամանած ԱԱԾ աշխատակիցներով ու ԱԱԾ-ին պատկանող մեքենաներով: Եվ Գագիկ Ծառուկյանի մեքենան թվով վեց ավտոմեքենա էր ուղեկցում խորհրդարանից դուրս գալիս: Նշենք նաև, որ այդ ընթացքում ԱԺ անվտանգության աշխատակիցները փակել էին նաև ԱԺ մուտքերը, և անգամ ԱԺ աշխատակիցները չէին կարողանում ելումուտ անել: Նյութի աղբյուր` hraparak.am: https://www.youtube.com/watch?v=93yCvLuoqIQ&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր