00:00:00

Հրապարակվել են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիրների անունները

11:59, 16 հունիս 2020

Հայտնի են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիր ջութակահարների անունները: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Դիանա Ադամյանը, երկրորդ հորիզոնականը՝ Դանիայի ներկայացուցիչ Մայքլ Գերմերը, իսկ երրորդ հորիզոնականում հաղթող է ճանաչվել երկու ջութակահար՝ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենց Կարլսը և Բելլ Թինգը՝ Թայվանից: Մրցույթի դափնեկիր է դարձել նաև Ֆելիքս Հարությունյանը՝ Հայաստանից: Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մրցանակակիրներից յուրաքանչյուրին կտրվի 1 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճար։ Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից՝ մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ այս տարի Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվել է առցանց ձևաչափով՝ մաքսիմալ պահպանելով մրցույթի անցկացման բոլոր կանոնները: Մրցույթը մեկնարկել է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունիսի 15-ին։ Մրցույթին մասնակցել է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր