00:00:00

Լիբանանում ջարդերի եւ բախումների ավելի քան 35 մասնակից է ձերբակալվել

15:48, 16 հունիս 2020 Աշխարհ

Ռազմական հատուկ նշանակության ծառայության ստորաբաժանումը 36 մասնակից է ձերբակալել բանակի եւ ոստիկանության հետ բախումների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լիբանանի պաշտպանության նախարարությունը: Երկուշաբթի օրը Լիբանանի նախագահ Միշել Աունը եւ վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել էին, որ անհրաժեշտ է հայտնաբերել եւ ձերբակալել ջարդերի եւ իրավապահների հետ բախումների բոլոր մասնակիցներին եւ պատվիրատուներին: Կառավարության ղեկավարը նշել էր, որ երկրի ներսում եւ արտերկրում որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Լիբանանում եւ վտանգել քաղաքացիական հասարակությունը, ինչպես՝ նաեւ մասնավոր եւ հանրային սեփականությունը: «Հատուկ նշանակության ծառայության ստորաբաժանման կողմից հունիսի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում ձերբակալվածների թիվը երկրի տարբեր մասերում հասել է 36-ի»,- նշվում է հաղորդագրության մեջ: 2019-ի հոկտեմբերի 17-ին Լիբանանում անկարգություններ էին սկսվել: Հարյուր հազարավոր քաղաքացիներ երկրում դուրս էին եկել հակակառավարական ցույցերի՝ պահանջելով արդյունավետ տնտեսական բարեփոխումներ իրականացնել, պատասխանատվության ենթարկել կոռուպցիայի մեջ ներքաշված քաղաքական գործիչներին եւ վերադարձնել պետական ​​բյուջեից գողացված միջոցները: Նոյեմբերին Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց անկարգությունների ֆոնին: Հունվարի վերջին երկրի նախագահը հավանություն տվեց Դիյաբի գլխավորությամբ նախարարների կաբինետին, բայց զանգվածային ցույցերը երկրում չդադարեցին: Լիբանանի քաղաքների փողոցները հանդարտվեցին միայն կորոնավիրուսի տարածման եւ երկրում «քաղաքացիական մոբիլիզացիայի» ռեժիմի ներդրման սպառնալիքի հայտնվելուց հետո: Սակայն արդեն ապրիլին Տրիպոլիում, Բեյրութում եւ Սայդում մարդիկ կրկին դուրս եկան ցույցերի, որոնք զանգվածային ջարդերի վերածվեցին՝ բանկերի հրկիզմամբ եւ բախումներով բանակի ու ոստիկանության հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր