20:33:10

Կարող եք չծվծվալ տեղից. Իվետա Տոնոյանը`սուպերմարկետներում Աննա Հակոբյանի հիմնադրամի արկղերի մասին

15:22, 16 հունիս 2020 Քաղաքականություն

ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելություինից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ դատախազի միջնորդության քննարկման ժամանակ, այսօր` հունիսի 16-ին, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է տալիս, նույնիսկ ձայնագրություններ կան: «Դրանց մասով մինչ օրս որևէ զարգացում, ուսումնասիրություն չկա, քրեական գործ չի հարուցվել: Ես հասկանում եմ, թե ինչու չի հարուցվել, քանի որ այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31