00:00:00

Լարված իրավիճակ․ բերման են ենթարկվում քաղաքացիներ

10:54, 16 հունիս 2020

Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր առավոտից հավաքվել էին ԱԺ–ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղայկայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո, տեղափոխվեցին հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Այս պահին էլ իրավիճակը բավականին լարված է։ Շարունակվում են բերման ենթարկվել քաղաքացիներ։ Նշենք, որ հավաքվածները  պահանջում են ԱԺ պատգամավորներից կողմ չքվերակել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ քննարկվելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Գ. Ծառուկյանի տանը, որից հետո վերջինս հրավիրվել էր հարցաքննության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր