00:00:00

Կամ մենք միասին կասեցնում ենք էս ոստիկանական, ԱԱԾ-ական տեռորը, կամ մեր երկիրն այլեւս ապագա չունի. Նաիրա Զոհրաբյան

14:05, 16 հունիս 2020 Քաղաքականություն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն հասել է խորհրդարան: Նա լրագրողներին հայտնեց, որ առավոտյան իրեն զանգահարել են Կենտրոնի Քննչական բաժնից եւ ասել, որ ունեն որոշում իր աշխատասենյակում անցկացնելու խուզարկություն: «Ես ասացի՝ սիրով, բայց աշխատանքային ժամը դեռ չի սկսվել, ես գալիս եմ: Ասացին՝ եթե չգաս հիմա, մենք դուռը կջարդենք: Ես ասացի՝ ինչի՞ եք տենց էքստրեմալ սցենարներ նկարագրում, ես գալիս եմ: Նա նաեւ ուղերձով դիմեց միջազգային եւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, դեսպանատներին. «Սա տեռոր է, մի լռեք, արձագանքեք, տեսեք ինչ է կատարվում երկրում, որովհետեւ լռությունը ամենասարսափելի բանն է, անտարբերությունն ամենասարսափելի բանն է, որ կարող է կործանել: Եղեք խիզախ, եղեք քաղաքացի  եւ պաշտպանեք ձեր իրավունքները»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31