00:00:00

Այսօր պետական տոնացույցով ՀՀ պետական խորհրդանիշների օրն է․ Աշոտյանը պետական խորհրդանիշների նշանակության մասին

22:08, 15 հունիս 2020

Այսօր պետական տոնացույցով ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։ Քչերն են նկատել, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը օրենքում մի քիչ տարբերվում է Հայաստանի Սահմանադրության մեջ տեղ գտած նկարագրությունից: Խոստովանեմ, որ այդ տարբերության հեղինակը ես էի, Ազգային Ժողովը ընդունեց այդ առաջարկությունը: Օրենքում նկարագրում է պատմական Հայաստանի թագավորություններից չորսի, և ոչ թե` չորս զինանշանները: Այս հարցը կարեւոր եմ համարել, քանզի մեր պատմության ընթացքում Հայկական թագավորությունների, այն է՝ պետականության տարիների, քանակը իրականում 4-ից շատ ավելին է։ "Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: "

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր