00:00:00

Իտալիայում մարտից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցածր ցուցանիշ է գրանցվել

01:40, 16 հունիս 2020 Աշխարհ

Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 26 նոր դեպք: Ընդհանուր մահերի թիվը դարձել է 34 հազար 371: Մեկ օր առաջ մահացության նոր դեպքերի ցուցանիշը 44 էր: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին մեկ օրում գրանցված մահացության նոր դեպքերի ցուցանիշը մարտի 2-ից ի վեր ամենացածրն է: Իտալիայում ընդհանուր վարակված դեպքերի թիվը կազմում է 237 հազար 290: Վերջին մեկ օրում գրանցվել է 303 նոր դեպք: Մեկ օր առաջ նոր դեպքերի թիվը 338 էր: Այստեղ ևս նվազման միտում է նկատվում: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վերջին մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել վարակը հաղթահարած 640 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը դարձել է 177 հազար 010:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր