00:00:00

Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 2873 կազմակերպության գործունեությունը

20:05, 15 հունիս 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի  դրությամբ  կայացվել է  2873 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է 27 902  ստուգում,  որից միայն 466-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր