00:00:00

Գնալով նվազում է կորոնավիրուսից մահացածների միջին տարիքային շեմը. Արսեն Թորոսյան

18:49, 15 հունիս 2020

Վերջին օրերի մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ մենք շատ ենք ունենում մոտ հասցեներում վարակման դեպքեր՝ հարեւան շենքերում, նույն փողոցի տներում, եթե սեփական տներ են, ընդհանուր խանութից օգտվողների շրջանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք գալիս ենք եզրակացության, որ դիմակ չկրելը համատարած է: Այո, մենք կարող ենք կենտրոնական փողոցներում, նույնիսկ մարզային կենտրոնների կենտրոնական փողոցներում հանդիպել շատ դիմակով մարդկանց, սակայն նրանցից շատ քիչ հանդիպել բակերում հարեւանների հետ զրուցելիս առանց դիմակների: Վերլուծաբանները մեզ առաջարկում են հենց թիրախավորված այդ ուղղությամբ աշխատել: Պատահական չէ, որ ես սկսեցի հասցեներ հրապարակել: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առնվազն ռիսկի խմբի քաղաքացիներին կրել ավելի շատ բժշկական դիմակներ, քանի որ դրանք ավելի շատ են պաշտպանում»,-ասաց նախարարը: Արսեն Թորոսյանը ցավով նկատեց, որ գնալով նվազում է կորոնավիրուսից մահացածների միջին տարիքային շեմը: «Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, չգիտեն, որ ունեն զարկերակային գերճնշում: նաեւ դրա պատճառով է, որ պետք է կրել դիմակներ միշտ եւ ամենուր: Հայտնագործությունը, որ վիրուսն օդի մեջ մնում է տասնյակ րոպենե, նշանակում է, որ եթե մենք նույնիսկ կանգնած ենք միայնակ որեւէ վայրում, ոչ մի երաշխիք չկա, որ այդտեղոց 5 րոպե առաջ չի անցել որեւէ մեկը, որը փռշտացել կամ հազացել է եւ դուրս է նետել վիրուսի միլիոնավոր մասնիկներ»,-ընդգծեց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր