00:00:00

Պուտինը երկարաձգել է Ռուսասանում արտասահմանցիների բնակության իրավիճակի կարգավորման միջոցառումների ժամկետը

23:12, 15 հունիս 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել է Ռուսաստանում արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրությունը կարգավորող միջոցառումների գործունեության ժամկետը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Նշվում է, որ այդ միջոցներն ընդունվել էին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Երկրում արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության ժամկետը, որը սպառվում էր հունիսի 15-ին, երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 15-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր