00:00:00

Երեւանում 3 օրով կասեցվել է մեկ մանկապարտեզի գործունեություն

16:44, 15 հունիս 2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված  խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր  3 օրով կասեցվել է  Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը: Տեսչական մարմինը այսօր նաեւ կրկնակի ստուգայցեր է իրականացրել  Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի ընթացքում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման   թերացումներ: ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր