00:00:00

Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ 75 զինծառայող ժամանել է Մոսկվա

14:20, 15 հունիս 2020

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈւ 75 զինծառայող երեկ մեկնել է Մոսկվա։ Անձնակազմն արդեն տեղում է, համապատասխան բուժզննում է անցել և պատրաստ է զորահանդեսին: Զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,- ասաց Ստեփանյանը: Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ընթացքում ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր