Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կրկին դիմակի մասին։ Նախորդ ստատուսի մեջ բացատրել էի, որ համատարած դիմակ կրելու համար պետք է գաղափարա-մշակութային համազգային հեղափոխություն, մեր յուրաքանչյուր քայլի վերարժեվորում, ինչը մի քանի օրում անհնար է։
Բացի այդ, այդպիսի համատարած առողջապահական օպերացիաներ նախաձեռնելիս կառավարությունը ՊԻՏԻ օպերացիայի մասնակիցներին, այսինքն ազգին՝ տա հիմնավոր բացատրություն և որոշակի վերջնաժամկետ, և ՊԻՏԻ ստանա այդ օպերացիայի ԲՈԼՈՐ մասնակիցների համաձայնությունը։
Այդպիսի բացատրություններ կարելի է Չ’տալ միայն բանակում, քանի որ բանակը ամենօրյա վարժանքներով հասել է ավտոմատացված այն գործելակարգին, որ քեզ հրամայում են, իսկ դու անվերապահորեն կատարում ես հրամանը։ Ի դեպ, անգամ բանակում վերջնաժամկետ այնուամենայնիվ հուշում են։
Քաղաքացիական կյանքում ,,հրաման-կատարում,, սխեման չի գործում ու ՉԻ ԿԱՐՈՂ աշխատել… Համաճարակի առաջին օրերից պարզ դարձավ, այո սա տարեցների ու քրոնիկական հիվանդների համար փորձաքար է, որից բոլորը չէ, որ դուրս են գալիս հաղթած։