00:00:00

Երբ կավարտվի Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը. Armlur.am

01:41, 15 հունիս 2020 Քաղաքականություն

Armlur.am-ը գրում է, Ինչպես հայտնի է, արդեն մի քանի ժամ է՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածը սահմանում է հարցաքննության տևողությունը․ Ըստ այդմ, 1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի: 2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը: 3. Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ: Հաշվի առնելվ, որ 1-ին Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը սկսվեց եւ 1 ժամ էլ օրենքով հանգստի, նրա մասով ժամը 22։00-ից շուտ որոշում կկայացվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր