00:00:00

Ժողովրդավարական Հայաստանը չի կարող հայտնվել բռնաճնշումների մթնոլորտում. «Ժառանգություն» կուսակցություն

00:52, 15 հունիս 2020 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի եւ արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության եւ ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջեւ ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների եւ խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ: Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչեւ ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն եւ հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում: Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական եւ քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի եւ անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է: «Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել եւ ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31