00:00:00

Ղազախստանի վարչապետն ինքնամեկուսացվել է երկրի առողջապահության նախարարի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո

23:21, 14 հունիս 2020 Աշխարհ

Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, հաղորդում է Tengrinews.kz-ը։ «2020 թվականի հունիսի 12-ին վարչապետ Ասքար Մամինն աշխատանքային այց է կատարել երկրի մարզերից մեկում, որտեղ նրան ուղեկցել է առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը։ Վերջինիս մոտ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի կապակցությամբ վարչապետը եւս հանձնել է թեստ, որի պատասխանը բացասական էր։ Երկրի ղեկավար Մամինը ներկայում գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն շարունակում աշխատել տեսակապի ռեժիմում»,-հայտնել է վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Զարինա Նուլանովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր