00:00:00

«Քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը...». Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի ակնարկը

17:15, 14 հունիս 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան էջում նախագահի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել. «Քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը...»: Նշենք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկում էին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատունը: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրությունների՝ ԱԱԾ-ում հարուցված քրգործերից մեկը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությանն ու հարկերց խուսափելուն, Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելուն, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս, ինչպես նաև 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելուն: Այս պահին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ շտաբի նախկին պետ Իշխան Զաքարյանը ԱԱԾ-ում հարցաքննության են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր