00:00:00

Ով ժողովրդի անունից խոսի Փաշինյանը այսուհետ ուրիշ բաներից պիտի խոսի. Ա․ Հովհաննիսյան

17:09, 14 հունիս 2020

Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով այսօր ԱԱԾ-ի մոտ ոստիկանական ուժերի կողմից ԲՀԿ պատգամավորներին ու ակտիվիստներին հեռացնելու գործողությանը։ «Փաշինյան Նիկոլը այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է: Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի: Ամեն ինչ: Ոստիկանների ահռելի քանակը վախի չափն է: Տեսնես կողքը կանայք կան գոնե, ում հարգում է: Ու իրենք հրճվու՞մ են այս արարքներից: Գիտեք, դժբախտություն է ու ճակատագիր անել այն ամենը ինչ քննադատել ես, դեռ մի բան էլ ավելին: Ով ժողովրդի անունից խոսի Փաշինյանը այսուհետ ուրիշ բաներից պիտի խոսի: Տգետ թիմակիցներիդ էլ ասա Ծառուկյանին խոնարհվել/ կքանստելով, ու 10/20 ժպտալով բարևելուց մեծ -մեծ թող խոսեին: Որ անցյալ չունեք գիտենք, բայց հիշողություն ու արժանապատվություն էլ չունե՞ք: Հատուցման ժամը մոտ է: Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց: Հ.Գ. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դուք ասելիք չունե՞ք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր