00:00:00

«Այս պատկերը շատ ուշադիր պետք է նայեն Աննա Հակոբյանն ու իր աղջիկները». Միհրան Հակոբյան

17:01, 14 հունիս 2020

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է․ «Իվետա Տոնոյանը իմ ճանաչած ամենապարկեշտ, ամենաբարեկիրթ ու ամենակոռեկտ քաղաքական գործիչներից է: Լավ մարդ, լավ մասնագետ, լավ քաղաքացի… որին այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով քաշքշում ու բռնության էին ենթարկում: Եվ այս սարսափելի պատկերը շատ ուշադիր պետք է նայեն հատկապես Իմ քայլի կանայք, շատ ուշադիր պետք է նայեն Աննա Հակոբյանն ու իր աղջիկները: Շատ ուշադիր պետք է նայեն Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագետները, որ հիմա լռում են և հետո էլ պարտավոր են լինելու լռել: Կյանքը ու հատկապես բռնությունը բումերարանգներ են: Պետք է լավ նայեն ու պատրաստվեն նույն բանին, որովհետև իրենք այսօր ցանում են այն, ինչը վաղը պարտադիր հնձելու են: Որովհետև Նիկոլ Փաշինյանի ձեռքին խաղալիք դարձած ռեպրեսիվ ապարատը վաղը իրենց հետ է վարվելու այնպես, ինչպես այսօր վարվեց Իվետայի հետ: Պինդ կաց Իվետա ջան!!!»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր