00:00:00

Եթե անհրաժեշտություն լինի, մենք նաեւ գիշերը կմնանք այստեղ. Նաիրա Զոհրաբյան

16:14, 14 հունիս 2020

ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են գիշերն անցկացնել ԱԱԾ շենքի մոտ: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական  պատռգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե անհրաժեշտություն լինի ,մենք նաեւ գիշերը կմնանք այստեղ, կամ հերթափոխով, կամ բոլորով, մենք չենք լքի մեր դիրքերը, սա էլ մեր խրամատն է, մեր պայքարը քաղաքական ուժերի իրենց կարծիքն անարգել արտահայտելու համար է»,- ասաց նա: Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել: ԱԱԾ-ի մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորներ, աջակիցներ, եւ քաղաքական գործիիչներ, ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ աջակիցների, բհկ–ականներն ու աջակիցները նստացույց են կազմակերպել: Ընդհանուր առմամբ՝ մոտ 100 քաղաքացու են ոստիկանները բերման ենթարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր