00:00:00

Հետ քայլ չեմ անի. քաղաքական ճնշում է. Ծառուկյան

12:24, 14 հունիս 2020

Րոպեներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ առանձնատնից և դիմելով առանձնատան դիմաց հավաքված քաղաքացիներին, հայտարարեց, որ ԱԱԾ գործողությունները սարքած են: «Քաղաքական ճնշումներ են, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», -ասաց Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ կառավարությունը ամբողջովին ձախողվել է: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այնպես, ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա ճնշումներ են: «Նա ով անօրինական սարքածին աջակցում է, պատասխան է տալու»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: Նա նշեց, որ այս պահին գնում է հարցաքննության: ԲՀԿ առաջնորդի տան դիմաց հավաքված քաղաքացիները վստահեցրեցին, որ նրա հետ են մինչև վերջ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր