00:00:00

Կարմիրբերետավորները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս քաղաքացիների մի մասին մոտենալ Ծառուկյանի տանը

12:14, 14 հունիս 2020

Կարմիրբերետավորները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս քաղաքացիների մի մասին մոտենալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որտեղ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիները ոստիկանության գնդապետ ներկայացրած Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչու թույլ չեն տալիս մոտենալ տանը, սակայն, որեւէ հստակ պատասխան չստացան: Նշենք, որ ոստիկանության աշխատակիցները պարբերաբար հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն եւ կրել դիմակներ, հակառակ դեպքում կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր