00:00:00

Իմքայլականները Ծառուկյանի գործով «փաստաթուղթ» են տարածում. դրա ժամանակը գտել է նաեւ Արսեն Թորոսյանը

11:58, 14 հունիս 2020

Իմքայլական նախարարներն ու պատգամավորներն ակտիվ կերպով տարածում են թուղթ՝ որպես Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ԱԱԾ խուզարկությունների համար հիմք հանդիսացած՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի հիմնավոր լինելու ապացույց: Չնայած թուղթը չունի ոչ կնիք, ոչ ստորագրություն, իմքայլականներն իրենց գրառումները նշում են փաստաթուղթ Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ այդ թղթում երեւում են 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Գեղարքունիքի մարզում բաժանված ընտրակաշառքները: Հետաքրքիր է, որ այդ «փաստաթուղթը» հրապարակելու եւ ֆեյսբուքյան գրառում կատարելու համար ժամանակ է գտել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որի միտքը Հայաստանի առողջապահական համակարգի ճգնաժամային այս փուլում պետք է որ զբաղված լիներ վարակվածներով: Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի»՝ Ազգային անվտանգության ծառայությունում այս պահին քննվում է ԲՀԿ առաջնորդի հետ առնչություն ունեցող երկու քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր