00:00:00

Սա բացահայտ քաղաքական հետապնդում է. Գևորգ Պետրոսյան

10:28, 14 հունիս 2020

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ «2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցել ենք մեծամասնականով թեկնածու, այդ թեկնածուի հետ է կապված, ինչ որ ենթադրյալ ֆինանսական խնդիրներ, չկարողացան էլ իրավապահները բացատրել։ Այդ ամենը դեժավյուի տպավորություն է թողնում։ Բազմաթիվ համախոհների, կուսակցիցների բնակարաններում այժմ գտնվում են ԱԱԾ աշխատակցներ։ Այս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն», - ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, ԱԱԾ գործողությունը՝ ԲՀԿ հնչեցված մտահոգությունների, հարցադրումների հետևանք է։ «Սա ոստիկանական ռեպրեսիաներ են։ Տեղեկացված են բոլոր միջազգային կառույցները, դեսպանատները», - նշեց նա։ Իր հերթին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ «սա բռնապետություն է, կոչ ենք անում միջազգային կառույցներին ուշադիր հետևել ։ Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր