00:00:00

Արգենտինայում եկեղեցին վերածել են բարի՝ որպես բողոք կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ

02:15, 14 հունիս 2020 Աշխարհ

Արգենտինայի ավետարանական եկեղեցին վերսկսել է իր գործունեությունը որպես բար՝ ի նշան կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինի դեմ բողոքի, գրում է The Guardian-ը: Եկեղեցու ներսում հայտնվել են բարի սեղաններ, իսկ մատուցողների համազգեստներով հոգեւորականները ծառայության ընթացքում սկուտեղներով Աստվածաշուն են մատուցում: «Մենք կանգնած ենք այստեղ, այս ձեւով հագնված, ձեռքներիս սկուտեղներ, որովհետեւ թվում է, թե սա միակ միջոցն է, որով մենք կարող ենք փոխանցել Տիրոջ խոսքը»,- ասել է հոգեւոր հովիվ Դանիել Կատանեոն: «Մենք ուզում ենք իրականացնել մեր հավատը դավանելու սահմանադրական իրավունքը: Բարերը կարող են բացվել, խանութները կարող են բացվել: Ինչո՞ւ են նրանք խտրականության ենթարկում մեզ»,- իր վրդովմունքն է հայտնել նա: Թեեւ կորոնավիրուսը շարունակում է տարածվել մայրաքաղաք Բուենոս Այրեսում եւ հարակից շրջաններում, երկրի մնացած մասը համեմատաբար անվտանգ է: Սանտա Ֆե նահանգը, որտեղ գտնվում է այս եկեղեցին, կորոնավիրուսի դեմ պայքարում ամենահաջողակներից մեկն է: Այստեղ արդեն սկսել են բացվել տարբեր հաստատություններ, այդ թվում՝ բարերը, սակայն եկեղեցիները դեռ փակ են մնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր