00:00:00

Ինչպես կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է. Փաշինյանը` քաղաքացիներին մեղադրելու մասին

19:45, 13 հունիս 2020

Ես քաղաքացիներին որեւէ բանի մեջ չեմ մեղադրում: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն ինչ-որ ես ներկայացնում եմ, ես փորձում եմ օգնել մեր քաղաքացիներին եւ ինքս ինձ, եւ մեր կառավարությանը, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք մեր իրավիճակը եւ հետագա բարդացման հնարավորությունները, այսինքն մեր խնդիրն ախտորոշելն է պրոբլեմը, որպեսզի մենք կարողանանք լուծել: Այս խնդիրը միայն կարելի է լուծել կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության միջոցով: Մեր ամենամեծ առավելությունը եւ թերեւս պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ: Մենք մեր անհաջողությունները, սխալները որեւէ կերպ թաքցնելու եւ մեղմելու խնդիր չունենք, որովհետեւ դա նույն կոնցեպտի մեջ է: Մենք ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, որպեսզի ճիշտ լուծումների գանք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է քաղաքացիներին մեղադրելուն, նա ասաց, որ քաղաքացին է դառնում իրավիճակի զոհը. «Ինչպես կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է: Մենք պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ճշմարտությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր