00:00:00

Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր (ֆոտո)

13:15, 13 հունիս 2020 Իրավական

Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։ Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերից մեկի ճաշարանում, որտեղ վերջերս ներդրվել է սննդի մատուցման նոր տարբերակ։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել  համապատասխան հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր